Մեծ Բրիտանիան սառեցրել է Ալիևի մերձավոր պատգամավորի` 39 միլիոն ֆունտ արժողությամբ ունեցվածքի սեփականության իրավունքը

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները սառեցրել են Լոնդոնում գտնվող 22 անշարժ գույքի սեփականության իրավունք։ Կասկածներ կան, որ ադրբեջանցի պատգամավոր Ջավանշիր Ֆեյզիևն ու նրա կինը դրանք գնել են «ապօրինի վարքագծից ստացված եկամուտներով»։ Գործը Գերագույն դատարանը քննել է նախօրեին, գրում է OCCRP-ն։

Գույքերը, որոնք գնվել են ավելի քան 39,5 միլիոն ֆունտ սթերլինգով (50 միլիոն ԱՄՆ դոլար), կալանքի տակ էին դրվել 2023 թվականի հունիսին Գերագույն դատարանի որոշմամբ՝ համաձայն OCCRP-ի կողմից ձեռք բերված սեփականության վկայականների:

Նշվում է, որ ընտանիքի փաստաբանը փորձել է չեղարկել սառեցման մասին որոշումը՝ պնդելով, որ NCA-ը չի հետևել պատշաճ ընթացակարգին, և որ չկա «լավ վիճելի դեպք, որ գույքից որևէ մեկը ձեռք է բերվել անօրինական վարքագծի միջոցով»։

Քաղաքական գործչի ընտանիքը նախկինում ուշադրության կենտրում էր Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության (NCA) բանկային հաշիվներին միլիոնավոր ֆունտ սթերլինգ պահելու համար, որը, ըստ գործակալության, գոյացել է փողերի լվացման միջազգային սխեմայից, որը բացահայտվել էր 2017 թվականին OCCRP-ի կողմից և հայտնի է որպես «ադրբեջանական լվացքատուն»։

2022 թվականին Մեծ Բրիտանիան բռնագրավել էր այդ միջոցներից 5,6 միլիոն ֆունտ (7,56 միլիոն դոլար) Ֆեյզիևի կնոջը, ավագ որդուն՝ Օրխանին և եղբորորդուն՝ Էլման Ջավանշիրին պատկանող հաշիվներից:

«Միլիոնավոր ֆունտ սթերլինգ է առգրավվել Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության գումարների ծագման հետաքննությունից հետո, որոնք բանկային հաշիվներում են պահվում։ Քննիչներին հաջողվել է հասնել Բրիտանիայում 5,6 մլն ֆունտի հաշիվների բռնագրավման հրամանի, որոնք պատկանում են Ադրբեջանի խորհրդարանի գործող պատգամավոր Ջավանշիր Ֆեյզիևի ընտանիքի անդամներին»,- ասվում էր NCA-ի՝ այդ ժամանակ տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Ըստ NCA-ի՝ Ֆեյզիևի և նրա կնոջ կողմից գնված գույքերի սառեցման վերջին հրամանները, որոնք թույլ չեն տալիս նրանց վաճառել կամ փոխանցել ակտիվները, պահանջվել են «ուժեղ ապացույցների» պատճառով, քանի որ դրանք ձեռք են բերվել փողերի լվացման միջոցով։

Դատարան ներկայացված փաստաթղթում գործակալությունը նկարագրել է «արտասովոր բարդության դրամական հոսքեր», որոնք, ըստ երևույթին, ուղեկցվում են «անհետևողական, կեղծ կամ մտացածին նկարագրություններով» և կարող են հետագծվել դեպի ընկերություններ, որոնք, պարզվել է, ներգրավված են փողերի լվացման մեջ։

Սառեցվածներից ամենաթանկ գույքը երկու բնակելի տներն են, որոնք գնվել են ավելի քան 26 մլն ֆունտով (33,4 մլն դոլար) էլիտար Չելսի համալիրում։ Ֆեյզիևը դրանք գնել է 2020 թվականին, մինչ բրիտանական իշխանությունները դեռ հետաքննում էին նրա կնոջը, որդուն և եղբորորդուն՝ փողերի լվացման հետ կապված գործով։

Սառեցված մյուս գույքը ներառում է դեպի Ռիջենթի զբոսայգի նայող բնակարան, ինչպես նաև 19 նորակառույց բնակարան Լոնդոնի հյուսիս-արևմուտքում գտնվող հատվածում։ Ֆեյզիևը գույքը գնել է ավելի քան 10 միլիոն ֆունտ սթերլինգով (13,7 միլիոն դոլար) 2008-2018 թվականներին։ Ընդհանուր առմամբ, սառեցված գույքն այժմ գնահատվում է ավելի քան 50 միլիոն ֆունտ սթերլինգ (63 միլիոն դոլար)։

Դատավորը որոշում է կայացնելու այն մասին՝ արդյո՞ք գույքը պետք է ավելի ուշ սառեցվի:

2010 թվականից պատգամավոր Ֆեյզիևը նաև նախագահել է միջխորհրդարանական հարաբերությունների ադրբեջանա-բրիտանական աշխատանքային խումբը և մինչև 2022 թվականը համանախագահել ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը։ Սակայն նա լքել է պաշտոնները, երբ Միացյալ Թագավորության դատարանը հաստատել է նրա հարազատներին պատկանող հաշիվներից ավելի քան 5,6 միլիոն ֆունտ սթերլինգ բռնագանձումը։

Հավելենք, որ Ֆեյզիևը համարվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համախոհներից։ Նա նաև մեծ դերակատարություն է ունեցել ԵՄ-ում իր երկրի լոբբինգի ջանքերում։ Ֆեյզիևը երեք անգամ՝ 2010, 2015, 2020 թվականներին ընտրվել է Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, խորհրդարանի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի անդամ է, փիլիսոփայության դոկտոր, Ադրբեջանի գրողների միության և Մամուլի խորհրդի անդամ։ Պատգամավոր լինելը, սակայն, չի խանգարում Ֆեյզիևին զբաղվել բիզնեսով։ Տարբեր տեղեկությունների համաձայն՝ նրան է պատկանում նաև «Ավրոմեդ» դեղագործական ընկերությունը։

Էմմա Չոբանյան