Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նախատեսում է սահմանափակել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները՝ երկրի կողմից կազմակերպության սկզբունքները խախտելու համար։ Այս մասին Ստրասբուրգում ուկրաինական Европейская правда-ի թղթակցին հայտնել են իրավիճակին ծանոթ մի քանի աղբյուրներ։ «ԵԽԽՎ նախագահական հանձնաժողովի մակարդակով արդեն իսկ կայացվել է Ադրբեջանի նկատմամբ սահմանափակումներ նախաձեռնելու հիմնարար որոշում։ Կեսօրին՝ լիագումար նիստի մեկնարկով, պատգամավորները պաշտոնապես նախաձեռնելու են այս ընթացակարգը, ամենայն հավանականությամբ, …

