Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Քաղաքականություն
24.02.2024 | 16:39Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը ։
Էպիկենտրոնը գտնվել է Խատինոհե քաղաքից (Հոնսյու կղզի) 190 կմ հարավ-արևելք, որտեղ բնակվում է շուրջ 239 հազար մարդ: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չեն ստացվել: