ԱՄՆ Պետքարտուղարությունը դեմ չէ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին, սակայն հիշեցնում է, որ Կոնգրեսն այս հարցը կապում է Անկարայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացման հետ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են կործանիչների հարցը։ «Ես, իհարկե, չեմ …

