Արարատ Միրզոյանը ցավակցել է Վալենսիայի խոշոր հրդեհից զոհվածների ընտանիքներին
Քաղաքականություն
25.02.2024 | 11:59ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է Վալենսիայի խոշոր հրդեհից զոհվածների ընտանիքներին։ Այս մասին նա գրել է X-ի իր էջում։
«Խորին ցավակցություն եմ հայտնում Վալենսիայի մահացու հրդեհի զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին»,- գրել է Միրզոյանը։
Հիշեցնենք՝ Վալենսիայի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 10 մարդ է զոհվել, 14-ը անհետ կորած են։ Հրդեհի պատճառների մասին պաշտոնական վարկած դեռ չի ներկայացվել։
As people in #Valencia, Spain🇪🇸 observe days of mourning, I extend my deepest condolences to the families of the victims of the deadly fire in the city & wish a speedy recovery to all those injured.@jmalbares
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) February 24, 2024