Փետրվարի 24-ին լրանում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ լայնամաշտաբ պատերազմի երկրորդ տարին։ Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունն այսօր կազմակերպել էր միջոցառում` ներկայացնելու այն, ինչ շարունակում է տեղի ունենալ Ուկրաինայում։ Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանը պատերազմ է տանում հաղթանակի ակնկալիքով։ «Ռուսաստանը շարունակում է միջուկային շանտաժը, շարունակում է ահաբեկել Ուկրաինայի …

