Հայաստանի հրաձգության հավաքականը հունվարի 24-ից փետրվարի 1-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին։ Այդ մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան: Մրցաշարը հերթական նախապատրաստական փուլն է` հրաձգության Եվրոպայի վարկանիշային առաջնությանն ընդառաջ։ Հայաստանի հավաքականը կներկայանա հետևյալ կազմով. Ատրճանակ մրցաձև՝ Բենիկ Խլղաթյան, Գևորգ Մելքոնյան, Էլմիրա Կարապետյան, Նարե Գաբրիելյան և հրացան մրցաձև՝ Հրաչ Բաբայան: Հավաքականի մարզիչը …

