Ինչով են սնվում երեխաները բուֆետներում․ Factor TV-ի շրջայցը Երևանի դպրոցներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
Բոլորը

Ի՞նչ են այսօր վաճառում դպրոցների բուֆետներում, ո՞վ և ինչպե՞ս է վերահսկում բուֆետների աշխատանքը, ինչո՞վ են սնվում աշակերտները, արդյո՞ք այն, ինչ ուտում են երեխաները, անվտանգ է և օգտակար։ Factor TV-ն այցելել է մայրաքաղաքի երեք դպրոցներ և արձանագրել սանիտարական կանոններին առնչվող մի շարք անհամապատասխանություններ։

2020-ի սեպտեմբերին ԿԳՄՍ նախարարությունը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, արգելեց հանրապետության դպրոցներում բուֆետների և ճաշարանների աշխատանքը։ Դրանք նորից սկսել են գործել վերջերս․ մենք այցելեցինք Երևանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թիվ 21, Ստեփան Զորյանի անվան թիվ 56 և Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցների բուֆետներ, որոնք երեքն էլ համավարակից հետո աշխատանքը վերսկսել են այս տարվա հունվարից։

Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցի բուֆետի աշխատակից Նանոր Մութաֆյանը մեզ էր ներկայացնում այն ուտելիքները, որոնք վաճառում են երեխաներին։ Առողջապահության նախարարի 2014 թվականի հրամանով ուսումնական հաստատություններում սովորողների լրացուցիչ սնունդը կազմակերպվում է բուֆետների միջոցով, սահմանվում է նաև լրացուցիչ սննդի կազմակերպման համար թույլատրված սննդամթերքի ցանկը։ 2020 թվականին հրամանում փոփոխություններ և լրացումներ են կատարվել, և ցանկը հրապարակվել է հետևյալ խմբագրությամբ․

1․Մրգեր, բանջարեղեն

2․Շշալցված խմելու ջուր (չգազավորված)

3․Թեյ, կակաո կաթով և շաքարով (կամ առանց շաքարի ավելացման)

4․Հյութեր հատապտուղներից և մրգերից

5․Կաթ (2,5-3,5% յուղայնության)

6․Կաթնաթթվային ըմպելիքներ (մածուն, կեֆիր, յոգուրտ)

7․Կաթնաթթվային ըմպելիքներ (մածուն, կեֆիր, յոգուրտ)

8․Բուտերբրոդների համար պանիրներ, բացառությամբ հալեցրած պանիրների

9․Հանրակրթական ուսումնական հաստատությունների սննդի պատրաստման համար նախատեսված կառուցահատվածում պատրաստած կամ արդյունաբերական արտադրության` հաց, բուլկի և հացաբուլկեղեն (ջեռոցում պատրաստված կարկանդակներ, միջուկը` հավ, բանջարեղեն, լոբազգիներ, կանաչի, պանիր), պանրային սենդվիչներ

10․Ընկուզեղեն (բացի գետնանուշից և աղի պիստակից), չորամիրգ

11․Հանրակրթական ուսումնական հաստատությունների սննդի պատրաստման համար նախատեսված կառուցահատվածում պատրաստած կամ արդյունաբերական արտադրության աղցաններ` թարմ մրգերից, բանջարեղենից, ձավարեղենից, լոբազգիներից։

Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դպրոցի բուֆետում փակցված գնացուցակից երևում է, որ այստեղ վաճառում են նաև կոտլետ, կիևյան կոտլետ, կարկանդակ վետչինայով, սենդվիչ ֆիլեով։ Առողջապահության նախարարի համապատասխան հրամանում այս ուտեստները նշված չեն։

Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի բուֆետում վաճառվում էին հիմնականում բուլկիներ՝ վանիլային, կաթնային, նուտելայով, չամիչով, դարչինով, ջեմով, նաև խաչապուրի, գաթա խորիզով և այլ տեսակի հացաբուլկեղեն։

Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցում վաճառվող հացաբուլկեղենն ամբողջությամբ սպառված էր. բուֆետի տնօրեն Ալինա Ավետիսյանը պահպանված պիտակներով էր ներկայացնում վաճառվող ապրանքները։

Մեր այցելած բոլոր դպրոցների բուֆետներում ուշադրություն գրավեց տարբեր տեսակի քաղցրավենիքի առկայությունը, որոնց մասին նշում չկա նախարարի հրամանում։ Սննդի անվտանգության փորձագետ Բաբկեն Պիպոյանն ընդգծում է՝ դպրոցների բուֆետներում ունենք վաճառվող ըմպելիքների, քաղցրավենիքի և կրեմային արտադրանքի խնդիր, որը վերահսկողության բացակայության հետևանք է։

Պիպոյանի խոսքով՝ բնակչության և, մասնավորապես, երեխաների շրջանում թերսնուցման խնդիր կա, որին զուգահեռ շաքարի օգտագործվող քանակը հաճախ ավելի է լինում, քան անհրաժեշտ է օրգանիզմին։

Սննդի անվտանգության տեսչական մարմինը 2023-ի սեպտեմբերից ՀՀ 22 դպրոցներում վերահսկողական աշխատանքներ է իրականացրել․ երկու դպրոցում անհայտ ծագման սննդամթերք է հայտնաբերվել, եղել են կասեցումներ։ ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանի խոսքով՝ սնունդ մատակարարող դպրոցները տեսչական մարմնի տարեկան պլանում են, և այս տարի ևս պետական վերահսկողություն է նախատեսվում դպրոցների բուֆետներում և ճաշարաններում։ Իսկ Պիպոյանի դիտարկմամբ՝ նախարարության գործող հրամանով սահմանված ցանկին համապատասխանության վերահսկողություն չի իրականացվում։

Առողջապահության նախարարը հրամանում փոփոխություններ է կատարել նաև այս տարվա փետրվարի 19-ին։ Լրացուցիչ սննդի կազմակերպման համար թույլատրված սննդամթերքի ցանկում երկու փոփոխություն է նախատեսվում։ Այսպիսով, 4-րդ կետը «Հյութեր հատապտուղներից և մրգերից» բառերից հետո լրացվելու է «առանց ավելացված շաքարի» բառերով, իսկ  5-րդ կետում «Կաթ (2,5-3,5% յուղայնության» բառերը փոխարինվելու են «Կաթ (0-2,5% յուղայնության)» բառերով: Այս փոփոխությունն ուժ մեջ է մտնելու 2025-ի հունվարի 1-ին։

Արդյո՞ք առողջապահության նախարարի հրամանը կիրագործվի և պատշաճ վերահսկողություն կսահմանվի դպրոցների բուֆետներում, թե՞ կշարունակի մնալ միայն թղթի վրա․ հարցի պատասխանը մնում է առկախված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան