Նավալնիի հուղարկավորությունը կարող է հսկայական բախումներ առաջացնել․ Խոդորկովսկի

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուս հասարակական գործիչ, ՅՈւԿՕՍ-ի նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին չի կասկածում, որ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին սպանվել է, և շեշտում է Պուտինի համար ընդդիմադրի հուղարկավորության վտանգը:

«Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչով կավարտվի այդ հուղարկավորությունը․ միգուցե, այն ավարտվի նույնքան հանգիստ ու խաղաղ, որքան Պրիգոժինի հուղարկավորությունը, բայց կարող են լինել հսկայական բախումներ», Current Time-ին տված հարցազրույցում ասել է Խոդորկովսկին:

Նա նշել է նաև, որ Ռուսաստանի գաղութներում և բանտերում Պուտինի քաղաքական հակառակորդների պահման պայմանները վերջին տարիներին կտրուկ խստացել են՝ համեմատած այն ժամանակների հետ, երբ ինքն էր կրում իր պատիժը «ՅՈՒԿՕՍ»-ի գործով։

«Պուտինյան ռեժիմն է մեզ մղում հեղափոխության, այսինքն՝ այս ամենը մեզանից կախված չէ։ Ինչքան ուժեղ է նա կիրառում ուժային մեթոդները, ինչքան կոշտ է նա հաշվեհարդար տեսնում ընդդիմադիրների հետ, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որը ընդդիմությունը դառնա արմատական»,- նշել է Խոդորկովսկին։

Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում։ Գաղութից հայտնել են, որ զբոսանքից հետո քաղաքական գործիչը «վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը», «վերակենդանացման միջոցառումները» դրական արդյունք չեն տվել, «շտապ օգնության բժիշկներն արձանագրել են նրա մահը»։ Փաստաթղթում, որը գաղութի անձնակազմը հանձնել է Նավալնիի մորը, նշվում է, որ մահը գրանցվել է փետրվարի 16-ին՝ տեղական ժամանակով 14:17-ին։ Բանտարկյալներից մեկը, սակայն, «Նովայա գազետա Եվրոպա»-ին պատմել է, որ գաղութում մահվան մասին գիտեին դրանից չորս ժամ առաջ։

Միևնույն ժամանակ, Նավալնիի հարազատներն ու համախոհներն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ մահից մի քանի օր առաջ նա իրեն լավ է զգացել։ Մահվան նախօրեին՝ փետրվարի 15-ին, Նավալնին տեսակապի միջոցով մասնակցել է Վլադիմիրի շրջանային դատարանի նիստին։ Նրանք նշել են, որ «նա իրեն լավ էր զգում, ոչ մի բողոք չի հայտնել, ակտիվորեն արտահայտվել և փաստարկներ է ներկայացրել՝ ի պաշտպանություն իր դիրքորոշման»։

Նավալնիի մարմինը մինչ օրս չի հանձնվել հարազատներին։ Երեկ ընդդիմադրի մայրը հայտնել է, որ տեսել է որդու դին, սակայն իրեն չեն հանձնել, «շանտաժի են ենթարկում և պայմաններ դնում, թե որտեղ և ինչպես պետք է թաղվի Ալեքսեյը»։