Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Հնդկաստանի աշխատանքի և զբաղվածության նախարարի հետ․ դիտարկվել է հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հնդկաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի աշխատանքի և զբաղվածության նախարար Շրի Բհուպենդեր Յադավի հետ. տեղեկացնում են գերատեսչությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ուղղությունների վերաբերյալ։

Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել Հնդկաստանի հետ ձևավորված սերտ հարաբերությունների դերը և այս համատեքստում ընդգծել Հայաստան ժամանող Հնդկաստանի քաղաքացիների զբաղվածության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ կարգավորումների մշակման անհրաժեշտությունը։ Նախարարը շեշտել է, որ անհրաժեշտ մեխանիզմների ներդնումը հնարավորություն կտա կանոնակարգել դեպի Հայաստան աշխատանքային միգրացիայի հոսքը և խուսափել հետագա հնարավոր խնդիրներից։ Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ «Հմտությունների զարգացման ազգային կորպորացիայի» հետ համատեղ նախատեսվող հարթակի ստեղծումը ևս թույլ կտա նպաստել գործընթացին․ այն մի կողմից կհավաքագրի Հնդկաստանի աշխատուժը, մյուս կողմից՝ Միասնական սոցիալական ծառայության միջոցով կներկայացնի Հայաստանում առկա թափուր աշխատատեղերը։

Շրի Բհուպենդեր Յադավը ևս, կարևորելով ՀՀ հետ համագործակցությունը, նշել է, որ վերջին տարիների ընթացքում իրապես նկատելի է Հնդկաստանի քաղաքացիների՝ դեպի Հայաստան մեծ ներհոսքը․ Հնդկաստանի աշխատանքի և զբաղվածության նախարարը ևս հաստատել է աշխատանքային միգրացիայի ոլորտում համատեղ կարգավորումների մշակման անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնել համատեղ աշխատանքներ իրականացնել այս ուղղությամբ ևս։

Ներկայացնելով Հնդկաստանի աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող աշխատանքները՝ վերջինս նշել է, որ ստեղծվել է մասնագիտական ծառայությունների ազգային հարթակ, որի միջոցով օրական շուրջ 4 մլն աշխատանքի հայտարարություն է հրապարակվում։ Յադավի խոսքով՝ հարթակի միջոցով նաև արտերկրում գործունեություն իրականացնող գործատուները հնարավորություն ունեն ծանոթանալ Հնդկաստանի թափուր հաստիքներին և համապատասխան աշխատուժ ներգրավել հետաքրքրող աշխատանքներում։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել դիտարկել աշխատանքի և զբաղվածության ոլորտում համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը։