Ադրբեջանը հետաքրքրված է Թուրքիայի 5-րդ սերնդի Kaan կործանիչներով

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Հինգերորդ սերնդի Kaan կործանիչներով հետաքրքրված են եղբայրական երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է թուրքական TÜSAŞ (Türk Havacılık ve Uzay Sanayii AŞ) օդատիեզերական ընկերության գործադիր տնօրեն Թեմել Քոթիլը։

Նրա խոսքով՝ Kaan կործանիչները կարևոր նշանակություն ունեն եղբայրական երկրների համար։

«Ես չեմ կարող խոսել վաճառք մասին։ Այդ գործով զբաղվում է պետությունը։ Սակայն կարող եմ ասել է, որ Kaan-ը լուրջ տեխնիկա է»,- ասել է նա։

Kaan-ը Թուրքիայի առաջին տեղական կործանիչն է, որը նախատեսված է նոր սերնդի ամերիկյան F-35 մարտական ​​ինքնաթիռների հետ մրցելու համար։ Կործանիչի առաջին թռիչքը տեղի է ունեցել փետրվարի 21-ին։

Ի դեպ, Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Անդրեյ Բուրավովը հայտարարել էր, որ ռուսական ընկերությունները պատրաստ են համագործակցել թուրքական կողմի հետ հինգերորդ սերնդի Kaan կործանիչների նախագծի իրականացման հարցում։

«Այդ համատեքստում մենք նաև ցանկանում ենք զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը։ Նախկինում առաջարկներ եղել են մեր կողմից։ Տարբեր մակարդակներում աշխատանքներ են տարվել նաև մեր պաշտոնական կառույցների և ընկերությունների միջև, այդ թվում՝ այդ ինքնաթիռների վրա համատեղ աշխատանքի վերաբերյալ։ Մեր համապատասխան ընկերությունները և ստորաբաժանումներն ասել են, որ պատրաստ են միասին աշխատել: Բայց, իհարկե, կոնկրետ ասպեկտներ պետք է քննարկվեն կոնկրետ ընկերությունների միջև»,- ասել է գլխավոր հյուպատոսը:

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություններ էին հայտնել, որ Ուկրաինան մասնակցում է թուրքական այս կործանիչի շարժիչի մշակմանը և լինելու է դրա առաջին գնորդներից։

Նախատեսվում է, որ  կործանիչի զանգվածային արտադրությունը սկսվելու է 2028 թվականին։

Էմմա Չոբանյան