Գազայում մարդիկ թերսնված են, վարակիչ հիվանդությունների տարածման վտանգ կա․ ՄԱԿ

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայի հատվածը ստանում է անհրաժեշտ մարդասիրական օգնության ընդհանուր ծավալի 12%-ը։ Մարդիկ թերսնված են, վարակիչ հիվանդությունների տարածման վտանգը մեծանում է, գրում է Euronews-ը։

Համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ օրական անկլավ է մտնում առաջին անհրաժեշտության ապրանքներ տեղափոխող միջինը 62 բեռնատար։ Սա զգալիորեն ցածր է Իսրայելի կողմից թույլատրված 200-ից:

Մինչ այդ, Իսրայելում Ճգնաժամային օգնության կենտրոնների ասոցիացիան զեկույց է հրապարակել հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ վայրագությունների մասին: Փաստաթղթում ասվում է Իսրայելի քաղաքացիների նկատմամբ համակարգված և դիտավորյալ անդամահատման և սեռական բռնության մասին: Զեկույցի հեղինակները նշել են, որ հետազոտությունը հիմնված է գաղտնի և հրապարակային հարցազրույցների և աղբյուրների վրա:

«Սա քանակական ուսումնասիրություն չէ, այլ ՀԱՄԱՍ-ի գործելակերպի իրական ըմբռնում: Երբ նայում ես ու հասկանում ես դա, չես կարող հավատալ: Չեմ կարծում, որ նորագույն պատմության մեջ կամ նույնիսկ անցյալի պատմության մեջ մի քանի ժամում նման սադիստական, դաժան բաներ են եղել։ Եզրակացությունն այն է, որ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները ծրագրել են այս ամենը։ Սարսափելի վայրագություններ տեղի են ունեցել ոչ թե մեկ վայրում, այլ ամենուր»,- ասել է Օրիտ Սուլիցյանուն Սեռական բռնությունից տուժածներին օգնության ասոցիացիայից։

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի փորձագետները կարծում են, որ Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելցի զինվորների կողմից պաղեստինցի կանանց և աղջիկների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի և սեռական բռնության մասին պնդումները հավանական են:

ՄԱԿ-ը հետաքննություն է պահանջում։ Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հերքում է մեղադրանքները և պնդում, որ հավատարիմ է միջազգային իրավունքին: