Մակրոնն Ուկրաինային աջակցելու համար միջազգային հանդիպում է ծրագրում
Քաղաքականություն
23.02.2024 | 23:21Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծրագրում է փետրվարի 26-ին հանդիպում անցկացնել Փարիզում՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։ Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատում, գրում է Ukrinform-ը։
Հաղորդվում է, որ հանդիպմանն ակնկալվում է մի քանի պետությունների և կառավարությունների ղեկավարների մասնակցություն։
«Այս աշխատանքային հանդիպումը կուսումնասիրի առկա միջոցները՝ ի պաշտպանություն Ուկրաինայի գործընկերների միջև համագործակցության ամրապնդման»,- ասվում է փաստաթղթում։
Հիշեցնենք, որ Ուկրաինան եւ Ֆրանսիան անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր են ստորագրել։ Համաձայնագիրը կգործի 10 տարի։