ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հեղաշրջում իրականացնելու նպատակով Հայաստանում 3 հազար վագներականների ենթադրյալ ներկայության մասին հայկական մի շարք Telegram-ալիքներում շրջանառվող լուրերը։ Ամենշաբաթյա ճեպազրույցում Զախարովան նման հրապարակումներն անվանել է դիցաբանության ժանրից։ «Կա՞ն լուսանկարներ, կա՞ն ապացույցներ։ Որտեղի՞ց է վերցվել այդ 3,000 թիվը, ինչո՞ւ ոչ 3 կվադրիլիոն, ինչո՞ւ ոչ մեկ ու կես մարդ։ Ո՞ւր են …