Հունգարիայի խորհրդարանն Ադրբեջանի լիազորությունների կասեցման հարցով դիմել է ԵԽԽՎ-ին՝ «հարցը հրատապ լուծելու» համար

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Ադրբեջանը շարունակում է Բաքվի հետ սերտ կապեր ունեցող երկրների միջոցով ԵԽԽՎ-ի  նկատմամբ ճնշում գործադրել կառույցում իր դեմ կիրառված սահմանափակումները վերացնելու համար։ Մասնավորապես, այժմ էլ Հունգարիայի  Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Ժոլտ Նեմեթն է նամակ հղել ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսին` կապված ադրբեջանական պատվիրակության լիազորությունները մեկ տարով կասեցնելու որոշման հետ։ Այս մասին Ադրբեջանի Մեջլիսից հայտնել են տեղական լրատվամիջոցներին։

Նամակում նշվում է, որ այս բանաձևի ընդունումը, իբր, «խաթարել է կառուցողական միջգերատեսչական երկխոսության և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ խորհրդակցությունների պրակտիկան»։

«Այս համատեքստում կարծում ենք, որ կազմակերպությանը ադրբեջանական պատվիրակության մասնակցության հարցը պետք է հրատապ լուծվի»,- ասվում է նամակում։

Հունգարիայի պատվիրակության ղեկավար Ժոլտ Նեմեթը ԵԽԽՎ նախագահին կոչ է արել քաղաքական խմբերի հետ միասին վճռական քայլեր ձեռնարկել և թույլ տալ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությանը շտապ վերադառնալ աշխատանքի ԵԽԽՎ, ցանկալի է՝ արդեն ապրիլյան նստաշրջանում։

Նա նշել է, որ դա Ադրբեջանին թույլ կտա ոչ միայն պայմաններ ստեղծել Եվրախորհրդի զեկուցողներին երկիր հրավիրելու և նրանց այցը կազմակերպելու համար, այլ նաև հրավիրել Խորհրդարանական վեհաժողովին՝ դիտորդական առաքելություն իրականացնելու երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Հավելենք, որ Բաքուն, չնայած իր պարտավորություններին, ԵԽԽՎ-ի դիտորդներին չէր հրավիրվել փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններին։

Հիշեցնենք՝ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել է չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ էր քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ էր մնացել։ Դեմ են քվեարկել Թուրքիայի պատվիրակությունից 9 պատգամավոր, ևս մեկ պատգամավոր՝ Ալբանիայից։ Հունգարիայի պատվիրակությունը քվեարկությանը չէ մասնակցել։

Ավելի վաղ էլ Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ նախագահին նամակներ էին ուղարկել կառույցում Վրաստանի պատվիրակության ղեկավարը, Սերբիայի պատվիրակությունը, Թուրքիայի խորհրդարանի նախագահը, ինչպես նաև երկրի ԱԳՆ-ն։

Էմմա Չոբանյան