Թուրքիան փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական մամուլի համար, 300,000 լիրա է հատկացրել

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Թուրքիայի մամուլի գործակալությունը, որը վերջին անգամ տեղի հայկական, հունական և հրեական մամուլին աջակցություն էր տրամադրել 2022 թվականին, այս տարի փոքրամասնությունների թերթերին հատկացրել է 300 հազար լիրա, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ փետրվարի 21-23-ը գործակալությունը համագումար է հրավիրել, որի արդյունքներով հայտարարել է, որ օգնություն կտրամադրվի մամուլի ասոցիացիաներին և փոքրամասնությունների թերթերին։ Ըստ այդմ, 700 հազար լիրա հատկացվել է մամուլի ասոցիացիաներին, իսկ 300 հազար լիրա՝ փոքրամասնության կարգավիճակ ունեցող կրոնական համայնքների հրատարակած թերթերին։

Սակայն հայկական, հունական և հրեական մամուլին տրվելիք աջակցությունը նույնն է, ինչ 2022 թվականին՝ չնայած երկրում 159,95 տոկոս գնաճին։ Օգնությունը կիսում են այնպիսի թերթեր, ինչպիսիք են Apoyematini-ն, Agos-ը, Şalom-ը, Ժամանակը, Նոր Մարմարան և İHO-ն։

Հավելենք, որ 2012 թվականից Մամուլի գործակալությունն աջակցում է օրաթերթերին և շաբաթաթերթերին, որոնք լույս են տեսնում առնվազն 10 տարի և «հրատարակվում են Լոզանի պայմանագրի շրջանակում փոքրամասնության կարգավիճակ ունեցող համայնքների կողմից», եթե գրավոր դիմում են ներկայացնում։

BİK-ը 2021 թվականին փոքրամասնությունների թերթերին, ընդհանուր առմամբ, հատկացրել է 350 հազար լիրա, իսկ 2022 թվականին՝ 300 հազար թուրքական լիրա։

Էմմա Չոբանյան