ՀՀ-ում ինտերնետային շահումով խաղերից հնարավոր կլինի օգտվել բացառապես անկանխիկ տարբերակով` բանկային և քարտային հաշիվներով։ Կառավարության այսօրվա նիստում ներկայացնելով համապատասխան օրենքների նախագծերի փաթեթը՝ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ արգելվում է տոտալիզատորների մասնակիցների հաշիվներին միջոցներ մուտքագրել կամ ելքագրել կանխիկ եղանակով։ «Տոտալիզատորի մասնակցի հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող հաշվի միջոցով: Նախագծի նպատակն է, …