Համեմատաբար մեղմ դրսևորումներից հետո հունվարի երկրորդ կեսից ձմեռը հանրապետության ամբողջ տարածքում ներկայանում է ձյան առատ տեղումների, ուժեղ քամու, բուք ու սառնամանիքի տեսքով։ ՆԳՆ-ն հորդորում է վարորդներին լինել զգոն։ «Այդ իրողություններով պայմանավորված՝ հաճախ բարդ իրավիճակ է ստեղծվում հանրապետության տարբեր ճանապարհատվածներում՝ հատկապես լեռնային և բարձրալեռնային տարածաշրջաններում։ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացված բազմաթիվ ահազանգերը պայմանավորված են …

