Տորթը կալանավայր չհասավ. Լոռու ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք

Լուրեր

07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
Բոլորը

Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Վանաձորի Սովխոզ կոչվող թաղամասի մի բնակիչ ձեռք բերած թմրանյութը մտադիր է փոխանցել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ընկերոջը: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, պարզվեց նաև, որ թմրանյութով տորթը թխելու է նույն թաղամասի մի բնակչուհի: Կոնկրետ գործողություները իրականացվեցին ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների հետ․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Փետրվարի 23-ին, ժամը 11.40-ին, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի տարբեր հատվածներում, րոպեների տարբերությամբ, հայտնաբերվեցին, թմրամիջոց իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեցին և Տարոնի բաժին տեղափոխվեցին 38, 24, 17 և 22 տարեկան տղամարդիկ: Քիչ ավելի ուշ հայտնաբերվեց նաև տորթը թխած 32-ամյա կինը: Նա հայտնեց, որ նախորդ օրը 38-ամյա տղամարդը, նախնական համաձայնությամբ, իրեն տվել է ապակյա շշով լուծույթ, որն օգտագործել է տորթը պատրաստելիս, և երեկոյան ժամը յոթին արդեն պատրաստի տորթը փոխանցել է նրան:

Ձերբակալությունների ընթացքում տորթը 17-ամյա պատանու ձեռքի փաթեթում էր: Ըստ հավաստի տեղեկությունների` փետրվարի 23-ին քրեակատարողական հիմնարկում պատիժի կրող տղամարդը զանգել էր պատանուն և հայտել, որ իրեն փոխանցի տորթը: Իսկ տորթը, ըստ պատանու, նրան տվել էր մի տղա:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն:
Նշանակվել է փորձաքննություն: Ձերբակալվածների մասնակցության ձևն ու չափը, նաև դեպքի այլ հանգամանքներ նախաքննությամբ պարզվում են: