Շուրջ 4 մլն դրամի հափշտակություն կատարելու և դրան օժանդակելու մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնատար անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնը, իր իշխանական և ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ինչպես անձամբ, այնպես էլ իր գումարտակի դասակներից մեկի հրամանատարի օժանդակությամբ, հափշտակել է իրենց վստահված՝ ընդհանուր շուրջ 4 մլն ՀՀ դրամի նյութական և իրային միջոցները․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մ. Մ.-ն 2022 թվականի հոկտեմբերից 2023 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում մաս-մաս հափշտակել է իր ղեկավարած գումարտակի տրանսպորտային միջոցների համար հատկացված ավելի  քան 500 հազար ՀՀ դրամի 1.200 լիտր դիզելային վառելիք: Հիշյալ պաշտոնատար անձը հափշտակված դիզելային վառելիքը իր ծառայողական օգտագործման ավտոմեքենայով մաս-մաս տեղափոխել և հանձնել է իր անմիջական ծառայողական ենթակայության տակ գտնվող՝ նյութատեխնիկական ապահովման դասակի հրամանատար Կ. Ս.-ին՝ վերջինիս հանձնարարելով վաճառել այն ու ստացված գումարը փոխանցել իրեն:

Բացի այդ, Կ. Ս.-ն, իր վերադասի կողմից գույքը հափշտակելուն օժանդակելու դիտավորությամբ, զորամասից հափշտակված նյութական միջոցները, այն է՝ շուրջ 3,5 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ զինվորական համազգեստները, զրահաբաճկոնները, քնապարկերն ու անձրևանոցները, պաշտպանական միջոցներն ու զինվորական հանդերձանքի այլ պարագաները տեղափոխել ու պահել է այդ նպատակով ժամանակավորապես ձեռք բերած ավտոտնակում: Նշված իրերը չեն հանձնվել զորամասի զինծառայողներին և տնօրինվել են գումարտակի հրամանատար Մ. Մ.-ի հայեցողությամբ, սակայն 2023 թվականի օգոստոսի 24-ին հայտնաբերվել և առգրավվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից հիշյալ պահեստարանում կատարված խուզարկությամբ:

Վերը նշված հանցավոր արարքների համար ՊՆ գումարտակի հրամանատար Մ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրեսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (2 դրվագ), իսկ վերջինիս օժանդակած Կ. Ս.-ին՝ 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:  Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: