Նավալնիի գործերով գլխավոր քննիչի պաշտոնը բարձրացրել են

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Բանտում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դեմ գործերով գլխավոր քննիչ Ռոման Վիդյուկովը նշանակվել է ՌԴ ՔԿ գլխավոր քննչական վարչության պետի տեղակալ։ Այս մասին հայտնել է «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» տնօրեն Իվան Ժդանովը՝ հրապարակելով փաստաթղթի լուսանկարը, որի տակ դրված է Վիդյուկովի ստորագրությունն ու նշված է նրա նոր պաշտոնը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 44-ամյա Վիդյուկովն իր կարիերան սկսել է Վոլգոգրադում 2009 թվականին՝ Վոլգոգրադի շրջանի արհմիությունների ղեկավար Վյաչեսլավ Կոբոզևի գործի քննությամբ, որը հետագայում դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։ Ավելի ուշ քննիչը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ նա մասնակցել է տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի և Սերպուխովի շրջանի ղեկավար Ալեքսանդր Շեստունի դեմ գործերի քննությանը։

2019-ին Վիդյուկովն ընդունել է «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» դեմ «փողերի լվացման» քրեական գործը և սկսել է հետաքննությունը։ 2020 թվականի դեկտեմբերի վերջին նա քրեական գործ է հարուցել Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ խարդախության համար, իսկ ավելի ուշ գլխավորել է գործով քննչական խումբը։ Նա ղեկավարել է նաև Ուֆայում Նավալնիի շտաբի նախկին ղեկավար Լիլիա Չանիշևայի դեմ ծայրահեղական համայնք ստեղծելու գործով զբաղվող քննչական խումբը։

2021 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վիդյուկովին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։