Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի այսօրվա կարգադրությամբ վեց անձի համայնքային բյուջեից մեկական միլիոն դրամ է տրվում՝ Երևանի մասին կարճամետրաժ ֆիլմերի սցենարների մշակման համար։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։ «Լևոն Հախվերդյանին, Վահե Ղազարյանին, Մելինե Հարությունյանին, Գևորգ Շարամբերյանին, Թամարա Աբաջյանին, Գնել Նալբանդյանին Երևանի մասին կարճամետրաժ ֆիլմեր նկարահանելու համար մայրաքաղաքի բյուջեից հատկացվել 1 մլն դրամ …

