ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա հիմնախնդիրները

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի 4-րդ հանդիպումը՝ նվիրված ջրային ոլորտում առկա հիմնախնդիրների քննարկմանը։

Ինչպես տեղեկանում ԵՆՔ փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցում էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, շահագրգիռ պետական կառույցների, ինչպես նաև մասնավոր հատվածի, գիտական հաստատությունների և զարգացման կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ։

Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետն անդրադարձել է կանաչ և դիմակայուն ապագա կառուցելու տեսանկյունից ջրային ռեսուրսների կայուն կառավարման առանցքային նշանակությանը՝ հատկապես ընդգծելով դրա կարևորությունը կլիմայական փոփոխությունների և դրա արդյունքում ի հայտ եկող նոր խոցելիությունների համատեքստում։ Միևնույն ժամանակ, առկա խնդիրների արդյունավետ հասցեագրման տեսանկյունից փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է ջրային ռեսուրսների կառավարման գործող քաղաքականության շրջանակի վերանայման անհրաժեշտությունը, այդ թվում՝ նոր տեխնոլոգիաների և մոտեցումների որդեգրմամբ:

Քննարկման ընթացքում կարևորվել է միասնական ջրային ռազմավարության կառուցվածքի և շրջանակի վերաբերյալ հայեցակարգային քննարկումներում միջազգային գործընկերների և այլ շահակիրների ակտիվ ներգրավվածությունը՝ գործընկեր կառույցների ֆինանսական, տեխնիկական և գիտելիքային աջակցությունը ջրային համակարգի զարգացմանը ծառայեցնելու նպատակով: