Երևանի բյուջեից 250 հազար դոլար կհատկացվի մայրաքաղաքի մասին ֆիլմի նկարահանման համար

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի այսօրվա կարգադրությամբ վեց անձի համայնքային բյուջեից մեկական միլիոն դրամ է տրվում՝ Երևանի մասին կարճամետրաժ ֆիլմերի սցենարների մշակման համար։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։

«Լևոն Հախվերդյանին, Վահե Ղազարյանին, Մելինե Հարությունյանին, Գևորգ Շարամբերյանին, Թամարա Աբաջյանին, Գնել Նալբանդյանին Երևանի մասին կարճամետրաժ ֆիլմեր նկարահանելու համար մայրաքաղաքի բյուջեից հատկացվել 1 մլն դրամ (յուրաքանչյուրին)»,- նշված է քաղաքապետի կարգադրությունում։

Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի տեղակալ Գևորգ Սահակյանը Factor.am-ին փոխանցեց, որ ֆիլմի ընդհանուր բյուջեն 100 մլն դրամ է, այն նկարահանվելու է Հայ կինոյի 100-ամյակի շրջանակներում։ Այս գումարը համարժեք է 250 հազար ԱՄՆ դոլարի։

«Երբ հստակեցվի, թե ֆիլմն ինչ տեսլականով է ներկայացվելու, ովքեր են նկարահանվելու, քանի օր է տևելու արդեն կհասկանանք, թե 100 մլն դրամն ինչպես է բաշխվելու»,- ասաց քաղաքապետարանի պաշտոնյան։ Նրա խոսքով՝ նախապես մրցույթ է հայտարարվել, սցենարները դիտարկվել են առանց հեղինակների անունների բացահայտման։

«Մեր նպատակը ոչ միայն մշակութային արդյունք ստանալն է, այլև տուրիստական։ Ֆիլմը նաև տուրիստական հետաքրքրություն է ունենալու, նմանատիպ շատ օրինակներ կան այլ քաղաքաների վերաբերյալ, մենք ցանկացանք Երևանի մասով էլ անել։ Հինգ տարբեր պատմություններ են լինելու, յուրաքանչյուրը նկարահանելու է տարբեր ռեժիսիոր, տարբեր դերասանական խմբեր են լինելու, համախմբվելու է մեկ անվան տակ ու ներկայացվելու է հանրության դատին։ Կցանկանային, որ նաև դուրս արտահանվեր»,-ասաց նա։

Առայժմ որոշված, թե որ ընկերությանը բաժին կհասնի այդ գումարը՝ ֆիլմը նկարահանելու համար։ Հարցին՝ մրցույթ հայտարարվելո՞ւ է արտադրող ընկերության ընտրության համար, Գևորգ Սահակյանն ասաց․ «Հանձնաժողովը պետք է առաջարկներ ներկայացնի, կորոշենք»։

Նարեկ Կիրակոսյան