Երկուշաբթի օրը ազատ արձակված բոլոր 11 իսրայելցի պատանդները ժամանել են Թել Ավիվի Սուրասկի բժշկական կենտրոն, հայտնում է VOA-ն Իսրայելի առողջապահության նախարարությանը հղումով: Նրանցից 9 երեխաներ են, 2-ը՝ կանայք։ Պատանդների ընտանիքները հիվանդանոցում սպասում են, որպեսզի 52 օրվա ընթացքում առաջին անգամ վերամիավորվեն։ Ազատ արձակված պատանդները Իսրայելի տարածք են անցել հարավային Քերեմ Շալոմ անցակետով․ նրանց ուղեկցել են Իսրայելի …

