Նախագիծ. փոփոխություններ և լրացումներ «Հանրակրթության մասին» օրենքում

Լուրեր

19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
19.05.2026 | 21:38
Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին
19.05.2026 | 21:25
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
19.05.2026 | 21:15
Զրկված վարորդների երկրորդ շանսը․ ինչու է Փաշինյանն ընտրություններից առաջ ներողամիտ դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:08
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 19:12-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
Բոլորը

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» օրենքի նախագիծը․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Գործող օրենսդրություն

Հավաստագիրը տրվում է 5 տարի ժամկետով, որի ընթացքում անձը իրավունք է ստանում դիմելու և մասնակցելու տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին, իսկ նշանակվելուց հետո տնօրենի պաշտոնավարման համար հիմք է կնքված պայմանագրի ժամկետը: «Հանրակրթության մասին» օրենքի համաձայն՝ սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքած պետական ուսումնական հաստատության տնօրենը պաշտոնավարում է մինչև իր լիազորությունների ավարտը՝ անկախ ուսհաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի հնգամյա ժամկետը լրանալուց: Կառավարման նոր համակարգի անցած հաստատության տնօրենի պաշտոնավարման հնգամյա ժամկետը լրանալու դեպքում զարգացման ծրագրի կատարողականի դրական արդյունքով տնօրենի հետ կնքվում է պաշտոնավարման հնգամյա նոր պայմանագիր, սակայն հավաստագրման պահանջ սահմանված չէ: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել այնպիսի կարգավորում սահմանել, որ հստակեցվեն և՛ հավաստագրի գործողության ժամկետն ու տրամադրման նպատակը, և՛ հավաստագրի կասեցման դեպքերը, որոնք կիրառելի կլինեն նաև կառավարման նոր համակարգի անցած հաստատությունների տնօրենների համար:

Հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում նոր մեխանիզմով ուսուցիչների մասնագիտական զարգացման և խրախուսման գործող համակարգերի գործարկումն առաջացրել է հերթական և կամավոր ատեստավորումների արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող ուսուցչի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքերն առանձին դրույթներով և բավարար հստակությամբ սահմանելու անհրաժեշտություն: Մասնավորապես՝ անհրաժեշտ է երկու ատեստավորումների համար տարանջատել ընթացակարգերի և հնարավոր հետևանքների մասով կարգավորումները: Սահմանված որոշ հասկացություններ հստակեցնելու և նորը սահմանելու անհրաժեշտություն է առաջացել:

Առաջարկվող կարգավորումներ

Ուսումնական հաստատություններում գործընթացի բնականոն ընթացքն ապահովելու համար կառավարման նոր համակարգի անցնելու սկիզբ է համարվում տնօրենի թափուր տեղ առաջանալու ժամկետը: Օրենքի 12-րդ հոդվածում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները թույլ կտան հստակեցնել ոլորտում առկա իրավահարաբերությունները, կարգավորել հավակնորդին տրվող հավաստագրի գործողության ժամկետը, տնօրենի հավաստագրի կասեցման դեպքերի հավասարաչափ ազդեցության հնարավորությունը:

Օրենքի 26-րդ հոդվածում ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ու վարձատրության բարձրացմանն ուղղված առաջարկվող փոփոխությունների արդյունքում հերթական և կամավոր ատեստավորումների կարգավորումներն առանձին կետերով կսահմանվեն՝ կիրառողների և շահառուների համար հստակ և հասկանալի դարձնելով հնարավոր հետևանքների մասին դրույթները:

Կսահմանվի ուսուցչի մոտ առարկայական գիտելիքի իմացությունը՝ որպես մասնագիտական զարգացման գնահատված կարիք լինելու դեպքին վերաբերող կարգավորում, համաձայն որի՝ ուսուցիչը նույն տարում ՀՀ կառավարության սահմանած կարգով պարտադիր կմասնակցի կամավոր ատեստավորման համար իրականացվող վերապատրաստմանը, որից հետո կամավոր ատեստավորմանը, որը կհամարվի պարտադիր ատեստավորում:

Առաջարկվում է սահմանել դպրոցահասակ երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների և մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման կարգի հաստատման համար լիազորող նորմ՝ վերոնշյալ մասնագետների համար նշված միջոցառմանը մասնակցելու հնարավորություն ընձեռելով:

Պարտադիր կրթությունից դուրս մնացած և պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների բացահայտման և հաստատություն ուղղորդման մասով հանրակրթության բնագավառում տարածքային կառավարման մարմնի և Երևանի քաղաքապետի իրավասություններում ավելացվել է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ վերջիններիս գործառույթներից բխող համապատասխան կարգավորում:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մարտի 17-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: