Հունվարի 11-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կայացել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ բարձրագույն խմբերի առաջնությունների բացման արարողությունը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Մասնակիցներին ողջունել և հաջող մրցապայքար են մաղթել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը և առաջնությունների գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը: Առաջին խաղը կմեկնարկի հունվարի 12-ին՝ ժամը 15:00-ին: Հայաստանի տղամարդկանց …

