ԵԽ-ն հետաքննություն է սկսել Ադրբեջանում Toplum TV-ի լրագրողների ձերբակալությունների կապակցությամբ

Լուրեր

07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
Բոլորը

Եվրոպայի խորհրդի լրագրողների պաշտպանության պլատֆորմը հետաքննություն է իրականացնում անդրբեջանական Toplum TV-ի լրագրողների ձերբակալությունների վերաբերյալ։ Մասնավորապես, հարցում է ուղարկվել Ադրբեջանի կառավարությանը լրատվամիջոցի վերաբերյալ։ Հարցումը նախաձեռնել են Լրագրողների եվրոպական ֆեդերացիան, Լրագրողների միջազգային ֆեդերացիան և Լրագրողների արդարադատության հիմնադրամը, հայտնում է VOA-ի ադրբեջանական ծառայությունը։

Մինչև հունիսի 8-ը Ադրբեջանի կառավարությունից բացատրություններ են սպասվում լրատվամիջոցի գրասենյակի խուզարկության և նրա աշխատակիցների կալանավորումների հետ կապված։ Բողոքի հեղինակներն ակնկալում են կալանավորածների ազատ արձակում և քրեական հետապնդման դադարեցում։

«Նոր սերունդ» լրագրողական ասոցիացիայի նախագահ Արիֆ Ալիևը, մեկնաբանելով այս նախաձեռնությունը, նշել է, որ տեղական մակարդակում լրագրողների իրավական պաշտպանության հնարավորությունները չափազանց սահմանափակ են։

«Լրագրողական կազմակերպությունները, որոնք ժամանակին շատ ակտիվ էին, արդեն դադարեցրել են իրենց գործունեությունը կամ լուծարվել են։ Ադրբեջանը դարձել է մեծ թվով բանտարկված լրագրողներով երկիր։ Վերջին ամիսներին հատկապես նկատելի են բացասական միտումներ այդ ոլորտում»,- նշել է նա՝ ասելով, որ միջազգային կառույցների հնարավորությունները բավականին լայն են։

Ժուռնալիստների միության ղեկավար Էլչին Շիխլին նույնպես նշել է, որ երկրում լրագրողների իրավունքները պաշտպանող ինստիտուտ չի մնացել։ Նրա կարծիքով՝ հասարակության մեջ ձևավորվել է այն միտքը, որ «լրագրողը ոչ թե լուրջ մասնագիտության ներկայացուցիչ է, այլ մի տեսակ վնասակար տարր»։

Հիշեցնենք, որ մարտի 6-ին ոստիկանությունը Բաքվում խուզարկություն էր իրականացրել է Toplum TV-ի խմբագրությունում և ձերբակալել տասնյակ աշխատակիցների։ Խուզարկել են նաև «3-րդ Հանրապետություն» շարժման գրասենյակը։ Լրագրողների մեծ մասը ժամեր անց ազատ է արձակվել։ Սակայն մարտի 8-ին Բաքվի Խաթայի շրջանային դատարանը հեռուստաընկերության գործով հինգ մեղադրյալների՝ Ակիֆ Գուրբանովի, Իլկին Ամրահովի, Ռամին Բաբաևի, Մուշֆիգ Ջաբբարի և Ալի Զեյնալի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 4 ամսով կալանքը։ Toplum TV-ի աշխատակիցներ Ֆարիդ Իսմայիլովի և Էլմիր Աբասովի նկատմամբ էլ սահմանվել է տնային կալանք։ Բոլորը մեղադրվում են մաքսանենգության մեջ։

Ակիֆ Գուրբանովը «3-րդ Հանրապետություն» հարթակի ղեկավարն է։

Մարտի 9-ին նույն դատարանը 4 ամսով կալանավորել էր Toplum TV-ի հիմնադիր Ալեսքեր Մամեդլիին։ «3-րդ Հանրապետություն» հարթակի մեկ այլ անդամ Ռուսլան Իզեթլին ևս 4 ամսով կալանավորվել է։

2023 թվականի նոյեմբերից Ադրբեջանում տասնյակից ավելի անկախ և ընդդիմադիր լրագրողներ, ակտիվիստներ ու հասարակական-քաղաքական գործիչներ են ձերբակալվել, որոնց միջազգային կառույցներն ազատ արձակելու կոչ են անում։