Ադրբեջանը բրիտանական թանկարժեք մեքենաներ է մատակարարում պատժամիջոցների տակ գտնվող ՌԴ-ին․ Sky News

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Բրիտանական ավտոարտադրողները շարունակում են հարյուր միլիոնավոր ֆունտ սթերլինգ արժողությամբ շքեղ մեքենաներ վաճառել Ռուսաստանին՝ նույնիսկ Ուկրաինա ներխուժումից և պատժամիջոցների սահմանումից հետո։ Մեքենաներն անուղղակի արտահանվում են նախկին խորհրդային երկրների միջոցով, ասվում է  Sky News-ի հետազոտության մեջ։

Թեև բրիտանական մեքենաների ուղղակի արտահանումը Ռուսաստան զրոյի է հասել 2022 թվականին Ուկրաինա ներխուժումից հետո, դրան հաջորդել է ավտոմեքենաների արտահանման  աճը դեպի Ռուսաստանի հարևան երկրներ, հատկապես՝ Ադրբեջան:

Լրատվամիջոցի վերլուծությունը, որը հիմնված է HMRC-ի առևտրի պաշտոնական տվյալների վրա, պարզում է, որ անցյալ տարի Մեծ Բրիտանիան 273 միլիոն ֆունտ սթերլինգի մեքենա է արտահանել Ադրբեջան, ինչը 1860%-ով ավելի է՝ ներխուժմանը նախորդող հինգ տարվա համեմատ: Ադրբեջան արտահանման աճը ոչ միայն աննախադեպ է, այլև չափերով համեմատելի պատժամիջոցներին նախորդող երկու տարվա ընթացքում Ռուսաստան ավտոմեքենաների տարեկան արտահանման հետ, որը միջինը կազմում էր 330 միլիոն ֆունտ:

Sky News-ը վերլուծել է նաև ՄԱԿ-ի միջազգային առևտրի տվյալները, որոնք ցույց են տալիս, որ ճիշտ նույն ժամանակահատվածում, երբ Մեծ Բրիտանիան գրանցել է Ադրբեջան ավտոմեքենաների արտահանման աննախադեպ աճ, Ադրբեջանն իր հերթին գրանցել է ավտոմեքենաների արտահանման աննախադեպ աճ դեպի Ռուսաստան:

Այս տվյալները համընկնում են լրատվամիջոցի աղբյուրների տվյալների հետ, որոնք հայտնել են, որ թեև գերմանական ավտոմեքենաները հիմնականում ուղարկվում են Ղրղզստանով, Ադրբեջանն օգտագործվում է որպես բրիտանական մեքենաների տարանցման երթուղի: Բրիտանական ավտոարտադրողները պնդում են, որ այլևս մեքենաներ չեն վաճառում Ռուսաստանին։ Իսկ երկրից դուրս եկող բոլոր ապրանքների վերաբերյալ պետական տվյալներն ապացույց չեն, որ մեքենաները հայտնվել են Ռուսաստանում։

Այնուամենայնիվ, կառավարությունը մտահոգված է գորշ տարածքով, որտեղից ապրանքները կարող են ուղարկվել Ռուսաստան Կովկասի և Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային երկրների միջոցով:

HMRC տվյալների բազան, որը նաև ցույց է տալիս վաճառված մեքենաների հաշվարկը, ինչպես նաև ընդհանուր արժեքը, ներկայացնում է, որ Ադրբեջան արտահանված բրիտանական մեքենաների միջին արժեքը կազմում է ավելի քան 100,000 ֆունտ սթերլինգ, ինչը ենթադրում է, որ խմբաքանակները հիմնականում կամ բացառապես շքեղ մեքենաներ են:

Պատժամիջոցների փորձագետներն էլ ասում են, որ երրորդ երկրների միջոցով դեպի Ռուսաստան ապրանքների հոսքի դեմ պայքարի մարտահրավերի մի մասն այն է, որ շատ դժվար, գրեթե անհնար է հետևել այդ խմբաքանակներին, երբ դրանք մուտք են գործում այլ երկրներ:

«Ակնհայտ է, որ կան շատ սերտ տնտեսական կապեր այնպիսի երկրների միջև, ինչպիսիք են Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը, դրանք գտնվում են մի տեսակ ընդհանուր տնտեսական տարածքում։ Եվ իրականում, երբ ապրանքը մտնում է այս տարածք, դուք կորցնում եք այն որպես Մեծ Բրիտանիայի արտադրող հետևելու ունակությունը»,- ասել է ֆինանսական հանցագործությունների և անվտանգության հետազոտությունների կենտրոնի տնօրեն Թոմ Քիթինգը։

Rolls-Royce-ից, որը պատկանում է BMW-ին, լրատվամիջոցին ասել են, որ դադարեցրել են ավտոմեքենաների արտադրությունն ու մատակարարումը ռուսական շուկայի համար 2022 թվականի փետրվարի վերջին՝ նախքան միջազգային առևտրային պատժամիջոցների կիրառումը: Նշվում է, որ մեքենաների մանրածախ վաճառքը հաճախորդներին կառավարվում է գլոբալ դիլերային ցանցի կողմից, որը բաղկացած է անկախ սեփականություն հանդիսացող և շահագործվող ձեռնարկություններից: Դիլերային ցանցը պայմանագրով պարտավոր է հետևել բոլոր կիրառելի ազգային և միջազգային իրավական կանոնակարգերին, այդ թվում՝ արտահանման վերահսկմանը վերաբերող:

«Եթե 2022 թվականի փետրվարի վերջից Ռուսաստան է ներմուծվել որևէ նոր Rolls-Royce ավտոմեքենա, ապա դա արվել է առանց Rolls-Royce Motor Cars-ի իմացության կամ աջակցության»,- ասվում է հայտարարության մեջ։

«Մենք հավատարիմ ենք բոլոր ընթացիկ և ապագա առևտրային պատժամիջոցներին լիովին համապատասխանելուն, և հիմք չկա ենթադրելու գոյություն ունեցող պատժամիջոցների չկատարման մասին կամ Ադրբեջանում վաճառքի միտումների փոփոխության»,- իր հերթին ասել է Bentley-ի ներկայացուցիչը:

Լրատվամիջոցը գրում է, որ Մեծ Բրիտանիայի համար առևտրի վիճակագրության մեջ առանձնանում է Ադրբեջան ավտոմեքենաների արտահանման կտրուկ աճը։ Երկու տարվա ընթացքում 10 միլիոնանոց այս պետությունը, որը ՀՆԱ-ով մոտավորապես նույն չափի է, ինչ Գանան, դարձել է Մեծ Բրիտանիայի ավտոարդյունաբերության 16-րդ ամենամեծ արտահանման ուղղությունը՝ առաջ անցնելով Ավստրիայից, Պորտուգալիայից և Շվեդիայից: