Սույն թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 16։55-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում ստացված տեղեկությունները, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել քաղաքացի Ս․Հ․-ի կողմից դատապարտյալ Վ․Ա․-ի անվամբ բերված հանձնուքը․ տեղեկացնում են ՔԿՀ-ից։ Մանրակրկիտ զննելով հանձնուքի պարունակությունը՝ ծառայողները հանձնուքում …

