Ֆրանսիան ահաբեկչությունների մտավախություն կա՝ «Կրոկուս Սիթի հոլլում» տեղի ունեցած ողբերգությունից հետո

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Մերձմոսկվայի շրջանում տեղի ունեցած ահաբեկչության ֆոնին Ֆրանսիան հայտարարել է ահաբեկչական հարձակումների սպառնալիքի ամենաբարձր մակարդակի մասին։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է վարչապետ Գաբրիել Աթալը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում երկրի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարել։ Որպես հանդիպման շարժառիթ՝ Աթալը նշել է մարտի 22-ին մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս սիթի հոլլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը, որտեղ մի քանի զինված անձինք կրակ են բացել այցելուների վրա, այնուհետև այրել են շենքը:

«Հաշվի առնելով «Իսլամական պետություն» խմբավորման հայտարարությունն այն մասին, թե ստանձնում են հարձակման պատասխանատվությունը, բաև մեր երկրի հասցեին հնչեցրած սպառնալիքները, մենք որոշել են Վիժիպիրատի մակարդակը (ահաբեկչության սպառնալիքների մասին ահազանգման ազգային համակարգ) հասցնել ամենաբարձր մակարդակի՝ «հարձակմանը ծայրահեղ պատրաստվածություն»»,- հայտարարել է Աթալը։

Վիժիպիրատը ներառում է ահաբեկչության ազդանշանի հինգ մակարդակ՝ «սպիտակից», որտեղ սպառնալիք չի սպասվում, մինչև ամենաբարձր՝ «մանուշակագույնը»: Ամենաբարձր մակարդակը ենթադրում է երկրում մի քանի ահաբեկչական գործողությունների իրականացման բարձր ռիսկ, այդ թվում՝ «ոչ ավանդական» մեթոդների կիրառմամբ։ Այս սպառնալիքի մակարդակի ներդրումը թույլ է տալիս համապատասխան գերատեսչություններին օգտագործել միջոցներ՝ հնարավոր ահաբեկչությունները կանխելու համար:

Հիշեցնենք, որ CNN-ը, Reuters-ը և մի շարք այլ լրատվամիջոցներ ավելի վաղ հայտնել էին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները ստանձնել են ուրբաթ օրը Մոսկվայի մարզում «Կրոկուս սիթի հոլլ» համերգային համալիրի վրա հարձակման պատասխանատվությունը։