Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը 2024 թվականին չի փոփոխվի, ըստ այդմ չի փոփոխվի սակագինը նաև սպառողների համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Այս պահի դրությամբ մենք ունենք հստակ տեղեկություններ, որ 2024 թվականին սահմանին գազի գինը չի փոխվելու: Եվ վստահ եմ, որ, ըստ այդմ, նաև սակագինը չի փոփոխվի»,-ասաց Գրիգորյանը: Փոխվարչապետի …

