Եվրամիությունը կանչել է Բրյուսելում ՌԴ առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար Կիրիլ Լոգվինովին՝ բանտում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտական ծառայությունը։ ԵՄ Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարիչ Մայքլ Զիբերտը կոչ է արել Ռուսաստանին թույլ տալ անկախ և թափանցիկ միջազգային հետաքննություն Ալեքսեյ Նավալնիի հանկարծակի մահվան հանգամանքների …

