Ուկրաինայի ՆԳՆ-ն հրապարակել է Կիևի վրա հրթիռային հարձակման հետևանքների լուսանկարները
Քաղաքականություն
25.03.2024 | 16:27Ուկրաինայի ՆԳՆ-ն հրապարակել է Կիևի վրա հրթիռային հարձակման հետևանքների լուսանկարները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Ռուսական հարձակման հետևանքով բեկորներ են ընկել մայրաքաղաքի Պեչորսկի, Սոլոմենսկի և Դարնիցկի շրջաններում։ Կան տուժածներ»,- ասվում է Ուկրաինայի ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նշել է չորս տուժածի մասին, իսկ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են երկու խոցված հրթիռի մասին։
Հիշեցնենք, որ մարտի 25-ի առավոտյան ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Կիևի վրա, որոտացել են պայթյուններ մայրաքաղաքի մի քանի թաղամասերում։ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն զեկուցել է քաղաքում հակաօդային պաշտպանության ուժերի աշխատանքի մասին։