Ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Կիևին․ քաղաքի մի քանի շրջաններում պայթյուններ են որոտացել

Լուրեր

07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
Բոլորը

Մարտի 25-ի առավոտյան ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Կիևի վրա, որոտացել են պայթյուններ մայրաքաղաքի մի քանի թաղամասերում։ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն զեկուցել է քաղաքում հակաօդային պաշտպանության ուժերի աշխատանքի մասին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ուկրաինայի մայրաքաղաքի Պեչյորսկի թաղամասում ընկել են խոցված հրթիռի բեկորներ՝ վնասելով եռահարկ ոչ բնակելի շենքը։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է Կիևի Սոլոմենսկի և Դնեպրովսկի շրջաններում արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատանքի մասին, որտեղ նույնպես ընկել են խոցված հրթիռների բեկորները։ Նրա խոսքով՝ հայտնի է երկու կնոջ վիրավորվելու մասին, որոնցից մեկը հոսպիտալացվել է, մյուսին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել։

Գոլոսեևսկի շրջանի անտառային գոտում ևս հայտնաբերվել են խոցված հրթիռի բեկորներ, զոհերի մասին տվյալները ճշտվում են, նշել է Կիևի պետական ռազմական վարչակազմը։

Ըստ ուկրաինական Censor.net-ի՝ Կիևի վրա հարձակումը կարող էր իրականացվել «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռներով՝ բռնակցված Ղրիմի տարածքից։

Կիևի ժամանակով 10:27-ին Ուկրաինայի մի քանի շրջաններում հրթիռային վտանգի տագնապ է հայտարարվել։