Մերձմոսկվայում ահաբեկչությունից հետո 97 մարդ մնում է հիվանդանոցներում

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Գրեթե հարյուր մարդ մնում է հիվանդանոցներում «Կրոկուս սիթի հոլլում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին ասել է Մոսկվայի մարզի սոցիալական զարգացման նախարար Լյուդմիլա Բոլատաևան։

«Այսօր հիվանդանոցներում և ստացիոնարներում մնում է 97 մարդ, դրանք Մոսկվայի շրջանի, Մոսկվայի և դաշնային կենտրոնների հիվանդանոցներն են: Մենք կապի մեջ ենք բոլորի հետ»,- ասել է նա:

Մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս սիթի հոլլում» կրակոցներ ու հրդեհ է գրանցվել մարտի 22-ին համերգից առաջ։ Դահլիճ են ներխուժել համազգեստով ու առանց դիմակների մի քանի տղամարդ՝ կրակելով մարդկանց վրա ու հրկիզող նյութեր նետելով։

ՌԴ քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ զոհվել է 137 մարդ, որոնցից 3-ը՝ երեխաներ։ Մերձմոսկվայի առողջապահության նախարարության տվյալներով՝ ահաբեկչության արդյունքում տուժել է 182 մարդ։

Ահաբեկչություն իրականացրած բոլոր 4 անձինք հայտնաբերվել ու ձերբակալվել են, նրանք Տաջիկստանի քաղաքացիներ են։