Ադրբեջանի կողմից Ուկրաինային մարդասիրական օգնության շրջանակում ուղարկված՝ 1,5 միլիոն դոլար ընդհանուր արժեքով էներգետիկ սարքավորումները փոխանցվել են Ուկրաինայի էներգետիկայի նախարարությանը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ սարքավորումներն ուղարկվել են մարդասիրական օգնության շրջանակում՝ Ադրբեջանի նախագահի համապատասխան կարգադրության համաձայն։ Ուկրաինային տրամադրված օգնությունը ներառում է 9 տրանսֆորմատոր, 186 կիլոմետր …

