ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար

Լուրեր

29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
Բոլորը

Ռուսաստանի 2-րդ Արևելյան օկրուգի զինվորական դատարանը ծնունդով Հայաստանից Գևորգ Գրիգորյանին դատապարտել է 9 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։ Այս մասին «Մեդիազոնա»-ին հայտնել է նրա ծանոթը՝ խնդրելով անանուն մնալ։

23-ամյա Գրիգորյանը, որն ապրում է Անդրբայկալյան երկրամասում և ունի Ռուսաստանի ու Հայաստանի քաղաքացիություն, դատվել է ռազմական գործողությունների վերաբերյալ «կեղծ տեղեկություններ» տարածելու, նացիզմի արդարացման, ինչպես նաև «ահաբեկչության» և «ծայրահեղականության» կոչեր հնչեցնելու մեղադրանքներով։

«Մեդիազոնա»-ի զրուցակցի խոսքով՝ Գրիգորյանը ձերբակալվել և 2025 թվականի հունիսին տնային կալանքի է ենթարկվել։ Քրեական գործի հարուցման պատճառ են դարձել հայկական ռեսուրսներում հրապարակված հակառուսական մեկնաբանությունները։ Դրանցում նա գրել էր, որ «Հիտլերը պետք է նրանց բոլորին ոչնչացներ», կամ որ «Ուկրաինայից հետո [ռուսական զորքերը] կմտնեն Հայաստան»։

Գրիգորյանի ծանոթի խոսքով՝ երիտասարդը նման մեկնաբանություններ էր թողել՝ զայրացած այն հանգամանքից, որ Ռուսաստանը 2023 թվականին չէր օգնել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում։

Գրիգորյանի ձերբակալության վերաբերյալ հաղորդագրության մեջ Քննչական կոմիտեն պնդել էր, որ նա հրապարակել է «վիրավորական ձևակերպումներ պարունակող մեկնաբանություններ», ինչպես նաև «բացահայտ աջակցել նացիզմի գաղափարախոսությանը»։

Սկզբում Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել միայն նացիզմի արդարացման և ատելության հրահրման համար։ Նրան նախատեսվում էր դատել Չիտայի Կենտրոնական շրջանային դատարանում, սակայն ժամանակի ընթացքում գործին նոր հոդվածներ են ավելացվել։ 2026 թվականի օգոստոսին գործը փոխանցվել է օկրուգային զինվորական դատարան։

Այնուամենայնիվ, մեղադրյալի ծանոթի խոսքով՝ նույնիսկ մեղադրանքի որակման խստացումից հետո Գրիգորյանը մնացել է տնային կալանքի տակ և չի տեղափոխվել քննչական մեկուսարան։ Այդ պատճառով նրա հարազատները շարունակում էին հուսալ, որ երիտասարդին կհաջողվի խուսափել իրական ազատազրկումից, նույնիսկ այն բանից հետո, երբ պետական մեղադրողը նրա համար պահանջել էր 10 տարվա ազատազրկում։Գևորգի ծանոթը նշել է, որ երիտասարդն ընդունել է իր մեղքը և զղջացել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի