Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով

Լուրեր

19.11.2026 | 17:11
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:46
Ամերիկյան AECOM-ը Մհեր Գրիգորյանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները
19.11.2026 | 16:35
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
19.11.2026 | 16:24
Գրեթե բոլոր ռուսական բանկերը սանկցիաների տակ են, մեզ համար դա խնդիրներ է ստեղծում․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:13
Կրեմլը հայտնել է, որ Ուկրաինայի թեման ԱՄՆ-ի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպման առանցքային հարցը չի եղել
19.11.2026 | 16:05
Խվիչա Կվարացխելիան տարվա մարդ է ճանաչվել GQ France ամսագրի վարկածով
19.11.2026 | 15:55
Հայաստանի տնտեսությունը տուժել է, որպեսզի ընդդիմությունն ավելի շատ քվե ստանա՞․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 15:51
Պուտինը, Թրամփն ու Սի Ցզինպինը համատեղ հռչակագիր են ընդունել․ ինչ կետեր են ներառված
19.11.2026 | 15:47
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
19.11.2026 | 15:38
Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ փլատակների տակ 7 մարդ կա, այդ թվում՝ երեխաներ
19.11.2026 | 15:30
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Չինաստանում անցկացված միջազգային ծրագրին
19.11.2026 | 15:21
Բաքուն արդարացրել է հայ գերիների շինծու դատավճիռները և Ֆրանսիային կոչ արել «զերծ մնալ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց»
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը դիմել է գլխավոր դատախազին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը, հնարավոր չարաշահումները, երկաթուղային ենթակառուցվածքների ապամոնտաժումն ու պետությանը հնարավոր պատճառված վնասը և առերևույթ հանցանքի դեպքում քրեական վարույթ նախաձեռնել։

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը դիմել է գլխավոր դատախազին
ՀՀ գլխավոր դատախազ
տիկին Աննա Վարդապետյանին
Դիմող՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ
Արամ Զ. Սարգսյան
ՀԱՂՈՐԴՈՒՄ
ենթադրյալ հանցանքի մասին և քրեական վարույթ նախաձեռնելու պահանջ
Հարգելի՛ տիկին Վարդապետյան,
2018 թվականի սեպտեմբերի 10-ին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ի գործունեությանը, հայտարարել է, որ ընկերությունում չարաշահումները կազմել են մոտ 60 միլիոն ԱՄՆ դոլար։ Վարչապետի խոսքով՝ քննչական մարմինն իրականացնում էր քննություն, և մոտ ապագայում պետք է հրապարակվեր պաշտոնական տեղեկություն։ Նա ընդգծել է. «Այն, ինչ ասում եմ, կարող եք պաշտոնական տեղեկություն համարել»։
Հաշվի առնելով վարչապետի վերոնշյալ հայտարարության բնույթն ու դրանում նշված գումարի չափը՝ անհրաժեշտ եմ համարում պարզել, թե ինչ ընթացք են ստացել այդ ժամանակ իրականացվող քննությունը կամ ուսումնասիրությունները, ինչ արդյունքներ են արձանագրվել, և արդյոք պետությանը պատճառված հնարավոր վնասը վերականգնվել է։

Միաժամանակ, ՀԿԵ-ի կառավարման ժամանակահատվածում Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների, բեռնափոխադրումների ծավալների և աշխատակիցների թվի փոփոխությունները հիմք են տալիս ուսումնասիրելու ընկերության գործունեության արդյունավետությունը, կառավարման պայմանագրային պարտավորությունների կատարումը և պետության գույքային շահերի պաշտպանության հարցերը։

Մասնավորապես՝
1. Երկաթուղային ենթակառուցվածքների ապամոնտաժում
Անհրաժեշտ է պարզել Մեղրի–Կապան երկաթուղային հատվածի՝ շուրջ 40 կմ երկարությամբ ենթակառուցվածքի ապամոնտաժման հանգամանքները, դրա իրավական հիմքերը, ապամոնտաժված գույքի հետագա ճակատագիրը, հնարավոր օտարման և իրացումից ստացված միջոցների օգտագործման օրինականությունը։
2. Իջևան–Աղստաֆա երկաթուղային ուղղություն
Անհրաժեշտ է ուսումնասիրել Հայաստանի տարածքում գտնվող՝ մոտ 17 կմ երկարությամբ հատվածի երկաթուղային ենթակառուցվածքների ապամոնտաժման կամ քայքայման հանգամանքները, համապատասխան որոշումների իրավաչափությունը և պետությանը հնարավոր պատճառված վնասը։
3. Բեռնափոխադրումների ծավալների նվազում
Հրապարակված տվյալների համաձայն՝ ՀԿԵ-ի կառավարման ժամանակահատվածում երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները էապես նվազել են։ Անհրաժեշտ է համեմատել 2008 թվականի և հետագա տարիների ցուցանիշները, պարզել նվազման պատճառները և գնահատել՝ արդյոք այն պայմանավորված է եղել կառավարման թերություններով, պայմանագրային պարտավորությունների չկատարմամբ կամ այլ իրավախախտումներով։
4. Աշխատակիցների թվի կրճատում
Անհրաժեշտ է ուսումնասիրել աշխատակիցների թվի էական կրճատման պատճառները, ընկերության ստանձնած պարտավորությունների կատարումը և այդ գործընթացում հնարավոր խախտումները։
5. Կոնցեսիոն պայմանագրի կատարում

Անհրաժեշտ է ուսումնասիրել 2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագիրը, դրանով նախատեսված ներդրումային և այլ պարտավորությունները, դրանց փաստացի կատարումը, պետական վերահսկողության արդյունավետությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը պատկանող երկաթուղային գույքի պահպանման և օգտագործման օրինականությունը։

Վերոնշյալ հանգամանքները դիտարկելով համակցված՝ գտնում եմ, որ անհրաժեշտ է իրավասու մարմինների կողմից իրականացնել դրանց ամբողջական, անաչառ և փաստաթղթային ուսումնասիրություն՝ պարզելու, թե արդյոք ՀԿԵ-ի գործունեության ընթացքում տեղի են ունեցել քրեորեն պատժելի արարքներ, և արդյոք դրանց հետևանքով նյութական վնաս է պատճառվել Հայաստանի Հանրապետությանը։

Հարցը բացառիկ նշանակություն ունի ոչ միայն պետական գույքի պահպանության, այլև Հայաստանի տնտեսական անվտանգության, երկաթուղային հաղորդակցության վերականգնման և երկրի տարանցիկ ներուժի իրացման տեսանկյունից։ Հնարավոր վնասի կրողը Հայաստանի Հանրապետությունն է, հետևաբար՝ նաև ՀՀ քաղաքացիները։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ՝
Սույն դիմումն ընդունել և քննարկել որպես ենթադրյալ հանցանքի մասին հաղորդում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։
Կազմակերպել ՀԿԵ-ի գործունեության, կոնցեսիոն պայմանագրի կատարման, երկաթուղային ենթակառուցվածքների ապամոնտաժման և օտարման, ինչպես նաև պետությանը հնարավոր պատճառված վնասի հանգամանքների ուսումնասիրությունը։

Ստուգել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 10-ի հայտարարության հիմքում ընկած փաստերը, պարզել այդ ժամանակ իրականացված քննության կամ ուսումնասիրության արդյունքները և դրանց իրավական ընթացքը։

Առերևույթ հանցանքի հատկանիշների առկայության դեպքում ապահովել քրեական վարույթ նախաձեռնելու և նախաքննություն իրականացնելու հարցի լուծումը՝ օրենքով սահմանված կարգով։
Իրավասու մարմիններին հանձնարարել պարզել պետությանը պատճառված հնարավոր նյութական վնասի չափը, դրա առաջացման պատճառները և պատասխանատու անձանց շրջանակը։

Հանցանքի և պետությանը պատճառված վնասի հաստատման դեպքում ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցներ՝ վնասի հատուցումն ապահովելու, ապօրինի օտարված գույքը վերադարձնելու կամ դրա արժեքը վերականգնելու ուղղությամբ։

Դիմումի քննարկման արդյունքների, ընդունված որոշումների և հնարավոր քրեական վարույթի ընթացքի մասին ինձ տրամադրել գրավոր պատասխան՝ օրենքով սահմանված կարգով»,- մասնավորապես ասվում է հաղորդագրությունում։