Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
Քաղաքականություն
29.10.2026 | 21:22
Ադրբեջանի կողմից Ուկրաինային մարդասիրական օգնության շրջանակում ուղարկված՝ 1,5 միլիոն դոլար ընդհանուր արժեքով էներգետիկ սարքավորումները փոխանցվել են Ուկրաինայի էներգետիկայի նախարարությանը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ սարքավորումներն ուղարկվել են մարդասիրական օգնության շրջանակում՝ Ադրբեջանի նախագահի համապատասխան կարգադրության համաձայն։
Ուկրաինային տրամադրված օգնությունը ներառում է 9 տրանսֆորմատոր, 186 կիլոմետր մալուխ և 12 կՎ լարման բաշխիչ սարքավորումներ։ Սարքավորումներն Ուկրաինայի էներգետիկայի նախարարությանը փոխանցել է երկրում Ադրբեջանի դեսպանատունը։
Ուկրաինայի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր Ադրբեջանից ստացվել է սարքավորումներով բեռնված 159 մարդասիրական բեռ, այդ թվում են ուժային տրանսֆորմատորներ, տրանսֆորմատորային ենթակայաններ, գեներատորներ, էլեկտրական մալուխներ և այլ կենսական նշանակության սարքավորումներ։ Մարդալիևը հայտնել է, որ օգնությունը տրամադրվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրի համաձայն։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

