ՏԻՄ ընտրությունների մեծ մասում իրական մրցակցություն չի եղել․ նման գնահատական է տվել Անկախ դիտորդ դաշինքը։ Հոկտեմբերի 25-ի ընտրություններում 19 համայնքներից 5-ում առաջադրված էր միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ևս 6 համայնքում պայքարում էր ընդամենը 2 ուժ, 4 համայնքում՝ 3: Միայն 4 համայնքում է եղել համեմատաբար մրցակցային միջավայր՝ 4 քաղաքական ուժերի մասնակցությամբ։ «Մենք, կարելի է ասել, խնդրում …

