Փետրվարի 8-ին Փարիզում կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2024/25 թվականների մրցաշարի վիճակահանությունը։ ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է C լիգայի C4 խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ֆարերյան կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի և Լատվիայի հավաքականները։ Մրցաշարի խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ: Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները չեն կարող ընդգրկվել միևնույն խմբում:

