ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ աշխատանքից ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանը, գրում է Կոմերսանտը։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է ՌԴ ԱԳՆ հատուկ նշանակության դեսպան Վիկտոր Վասիլևը։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական ակտերի պորտալում։ Վասիլևն արդեն զբաղեցրել է ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցչի պաշտոնը 2013-2018 թվականներին։

