Պուտինը պաշտոնանկ է արել ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Քաղաքականություն
09.04.2024 | 15:33ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ աշխատանքից ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանը, գրում է Կոմերսանտը։
Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է ՌԴ ԱԳՆ հատուկ նշանակության դեսպան Վիկտոր Վասիլևը։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական ակտերի պորտալում։
Վասիլևն արդեն զբաղեցրել է ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցչի պաշտոնը 2013-2018 թվականներին։