ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ղրիմի մերձակայքում ոչնչացված «Նեպտուն» հրթիռի և խոցված ԱԹՍ-ների մասին

Լուրեր

07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն ապրիլի 9-ի առավոտյան հայտնել է, որ բռնակցված Ղրիմի մերձակայքում «Նեպտուն» հրթիռ են խոցել, իսկ Վորոնեժի և Բելգորոդի շրջաններում անօդաչու թռչող սարքեր են որսացել, գրում է Current Time-ը։

Ռուսական ռազմական գերատեսչության տվյալներով՝ ուկրաինական «Նեպտուն» հականավային հրթիռը խոցվել է Սև ծովի վրա՝ բռնակցված Ղրիմի ափերի մոտ։

Ավելի վաղ Ռուսաստանի կողմից նշանակված նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը հայտնել էր, որ բռնակցված Սևաստոպոլի մերձակայքում գտնվող ծովային տարածքի վրա գործարկվել է ցածր թռչող օդային թիրախի ավտոմատ ոչնչացման համակարգ։ Նրա խոսքով՝ քաղաքային ենթակառուցվածքները չեն վնասվել։

«Քաղաքում լսվող բարձր ձայների պատճառը ծովի վրայով ցածր թռչող օդային թիրախի ավտոմատ ոչնչացումն է: Քաղաքում ոչ մի ենթակառուցվածք չի տուժել, ամեն ինչ հանգիստ է»,- գրել է Ռազվոզժաևը:

Բացի այդ, ՌԴ ՊՆ-ն հայտնել է Վորոնեժի և Բելգորոդի շրջաններում չորս ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։ Բելգորոդի իշխանությունները կեսգիշերին մոտ հրթիռային տագնապ են հայտարարել և խնդրել են բնակիչներին հեռանալ պատուհանների մոտից կամ իջնել ապաստարաններ, տասը րոպե անց տագնապի ազդանշանն անջատվել է:

Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևն ավելի վաղ հայտնել էր նաև տարածաշրջանում ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ Զոհեր և վիրավորներ չկան։