Արմեն Գրիգորյանն ու Ֆինլանդիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր
Քաղաքականություն
09.04.2024 | 16:23Ֆինլանդիա կատարած աշխատանքային այցիս ընթացքում հանդիպել եմ Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենին․ ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հանդիպմանը քննարկել ենք ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր և մասնավորապես անդրադարձել Հայաստան-Ֆինլանդիա երկկողմ օրակարգին: Նախարարն ընդգծել է, որ Ֆինլանդիան շարունակելու է աջակցել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը:
Անդրադարձել ենք տարածաշրջանային զարգացումներին, կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին»,- գրել է Գրիգորյանը։