Ֆրանսիան, Հորդանանն ու Եգիպտոսը կողմ են Գազայի հատվածում կրակի դադարեցմանը

Լուրեր

07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
Բոլորը

Ֆրանսիայի, Հորդանանի և Եգիպտոսի ղեկավարները համատեղ հայտարարությամբ կոչ են արել անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում։

«Պատերազմը Գազայի հատվածում և դրա պատճառած աղետալի հումանիտար աղետը պետք է անհապաղ ավարտվի։ Բռնությունը, ահաբեկչությունը և պատերազմը չեն կարող խաղաղություն բերել Մերձավոր Արևելքին»,- ասվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի համատեղ հոդվածում, որը հրապարակվել է մի շարք լրատվամիջոցներում, այդ թվում՝ The Washington Post-ում։

Հոդվածում ընդգծվում է, որ իսրայելական և պաղեստինյան պետությունների համակեցության վրա հիմնված լուծումը «միակ վստահելի ճանապարհն է՝ ապահովելու խաղաղությունն ու անվտանգությունը բոլորի համար և երաշխավորելու, որ ո՛չ պաղեստինցիները, ո՛չ իսրայելցիները երբեք ստիպված չեն լինի վերապրել այն սարսափը, որը նրանք ապրում են հոկետեմբերի 7-ից»։