ՆԱՏՕ-ի միջամտությունը Հարավային Կովկասում տարածաշրջանային գործերին կհանգեցնի իրավիճակի ապակայունացման։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ տարածաշրջան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը տարածաշրջանային երկրներին ՆԱՏՕ-ի ազդեցության գոտի ներքաշելու փորձ է։ Ըստ Զախարովայի՝ ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները «խաղաղության իրական ճանապարհ էին»։ «Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններն …

