Wizz Air ավիաընկերությունը ս.թ. հունիսի 17-ից գործարկելու է Բուդապեշտ – Երևան- Բուդապեշտ երթուղով չվերթերը. տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։ Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

