Եվրոպական խոշորագույն բանկերը 2023 թվականին ՌԴ-ում չորս անգամ ավելի շատ հարկ են վճարել, քան պատերազմից առաջ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՌԴ-ում ակտիվների չափերով 7 խոշորագույն եվրոպական բանկերը՝ Raiffeisen Bank International-ը, Unicredit-ը, ING-ն, Commerzbank-ը, Deutsche Bank-ը, Intesa Sanpaolo-ն և OTP-ն , 2023 թվականին ՌԴ բյուջե են վճարել շուրջ 800 միլիոն եվրոյի հարկ, հայտնում է Financial Times-ը։

Սա չորս անգամ ավելին է, քան մինչև Ուկրաինա ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժումը. նախապատերազմյան 2021 թվականին եվրոպական բանկերը վճարել էին 200 միլիոն եվրոյի հարկ:

Բոլոր հարկային վճարումների կեսից ավելին բաժին է ընկնում ավստրիական Raiffeisen Bank International-ին, որն արտասահմանյան բանկերի թվում ամենամեծ ներկայությունն ունի Ռուսաստանում: 2021-2023 թվականներին RBI-ի ռուսական շահույթն ավելի քան եռապատկվել է՝ հասնելով 1,8 միլիարդ եվրոյի՝ կազմելով ավստրիական խմբի ընդհանուր շահույթի կեսը (մինչ պատերազմը Ռուսաստանին բաժին էր ընկնում RBI-ի շահույթի մոտ մեկ երրորդը):

Եվրոպական բանկերի ընդհանուր շահույթը Ռուսաստանում 2023 թվականին գերազանցել է երեք միլիարդ եվրոն, գրում է պարբերականը՝ վկայակոչելով նրանց հաշվետվությունը։

Raiffeisen Bank International-ը նախկինում հայտարարել էր, որ մտադիր է կրճատել իր ռուսական բիզնեսը, սակայն թերթը նշում է, որ Ռուսաստանում Raiffeisenbank-ի աշխատանքի հայտարարությունները ցույց են տալիս «հավակնոտ ծրագրեր»՝ բազմիցս ընդլայնելու իր հաճախորդների բազան:

Deutsche Bank-ը, OTP-ն և Commerzbank-ը զգալիորեն կրճատել են իրենց ներկայությունը Ռուսաստանում, հայտնել են բանկի ներկայացուցիչները։ Intesa-ն իր բիզնեսը վաճառելու գործընթացում է, իսկ UniCredit-ը հրաժարվել է մեկնաբանություններից:

Financial Times-ն իր հաշվարկներում չի ներառել ամերիկյան բանկերը, քանի որ դրանք չեն հրապարակել Ռուսաստանում իրենց աշխատանքի արդյունքները։

Ըստ Կիևի տնտեսագիտության դպրոցի տվյալների՝ հիմնվելով Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի տվյալների վրա, Citigroup-ը 2023 թվականին Ռուսաստանում վճարել է 53 միլիոն դոլարի հարկ և դարձել ՌԴ-ում գործող արևմտյան բանկերի մեջ չորրորդ խոշորագույն հարկատուն: Իր հերթին JPMorgan-ը, ըստ հետազոտական ինստիտուտի, վճարել է 6,8 մլն դոլար։

FT-ն գրում է, որ արևմտյան բանկերի հարկերը ցույց են տալիս, թե ինչպես են Ռուսաստանում մնացած օտարերկրյա ընկերություններն «օգնում Կրեմլին պահպանել ֆինանսական կայունությունը՝ չնայած արևմտյան պատժամիջոցներին»։